Բազմաթիվ ամերիկացիներ, լսելով Ռոնալդ Ռեյգանի անունը, միանգամից ասում են` Ռեյգան-Նախագահ, բայց թերևս շատ քչերն են հիշում Ռեյգան-Դերասանի մասին: Դեռևս այն ժամանակ 1960-ականներին հաճախ կլսեինք “նա անգամ դերը չի կարողանում նորմալ խաղալ” արտահայտությունը: Եվ դա Ռեյգանի մասին էր:
Երկրոդ կարգի դերասան, ով նույնքան վատ է խաղում նախագահի կերպարը, ինչքան հասարակ է խաղում արդար շերիֆի, իսկական կովբոյի և 100 տոկոսանոց ամերիկյան տղաների կերպարները միևնույն ժամանակ 20-րդ դարի հանրաճանաչ առաջնորդը: Տիպիկ ծույլիկը, ով իր կյանքի ընթացքում ոչինչ մինչև վերջ էլ չսովորեց, սակայն նա` ով սառը պատերազմում հաղթանակ տարավ: Ռեյգան, ով համարյա կույր չի կրում ակնոց, Ռեյգան, ով ԱՄՆ-ն դարձրեց աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Ահա նա` Ռոնալդ Ռեյգանը, մարդ լեգենդը ինչպես Ամերիկայի այնպես էլ ողջ աշխարհի համար: Բրիտանացի “երկաթյա լեդին”` Մարգարեթ Թետչերը բազմիցս Ռեյգանին անվանել է “ԱՄՆ հանճարեղ հերոս”: Այդ ամենը Ռոնալդ Ուիլսոն Ռեյգանի մասին է, ԱՄՆ 40-րդ նախագահի, առանց ում թե ԱՄՆ-ն և թե ամբողջ աշխարհը չէր լինի այնպիսինն, ինչպիսինն այսօր է: Ըստ Չակու Ռաշուի “Ռեյգանը ԱՄՆ նախագահական ինստիտուտը փոխակերպեց այնպես, ինչպես կկարողանային շատ քչերը”: Նա վերաձևակերպեց այն ժամանակյա տնտեսա-քաղաքական մշակույթը` կոչ անելով հարկերի կրճատումներ, պահպանողական տնտեսական փիլիսոփայության եւ ռազմական ոլորտի ամրապնդում: Սառը պատերազմի տարիներին Ռեյգանը իր դերը ամրապնդեց որպես ԱՌԱՋՆՈՐԴ` տարբեր ոլորտներում:
1989-ական թվականներից Ռեյգանի ռեյտինգը սկսեց բարձրանալ: 2001 և 2007 թվականներին տեղի ունեցած հարցումների համաձայն Պատմության հռչակավոր նախագահների ցակում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնում էր Ռոնալդ Ռեյգանը: Ռասմուսեն Ռեփորթսի (Rasmussen Reports) կայացրած հարցումների արդյունքում Ռեյգանը զբաղեցնում է 3-րդ պատվավոր հորիզոնականը հետպատերազմյան շրջանում հռչակավոր նախագահների ցանկում: Ամերիկայի ժողովրդի հետ ընդհանուր լեզու գտնելու ունակության համար, Ռեյգանը ստացել է “Հռչակավոր հաղորդակցվող” մականունը: “Ես երբեք չեմ մտածել, որ գործը այս բանին կհասնի: Այդ ամենի մեղավորը բովանդակությունն էր: Ես երբեք չեմ եղել լավ հաղորդակցվող, ես միայն մարդկանց փոխանցել եմ խելացի մտքեր”: Իր տարիքի ու ցածրաձայն ճառերի շնորհիվ նա ձեռք էր բերել “բարի պապիկի” կերպարը: Նա նաև ունեցել է “Տեֆլոնային նախագահ” մականունը, չնայած իր ղեկավարման ընթացքում Սպիտակ Տանը հաճախակի էին տեղի ունենում վեճեր, սակայն նրա կերպարը հասարակությունում չէր խամրել: Հետաքրքիրն այն է, որ չնայած իր տարեց լինելուն, Ռեյգանի ընտրողները միշտ էլ եղել են ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ: Նրանք վստահել են Ռեյգանին ու լսել բոլոր այն խորհուրդները, որոնք տրվել են իր կողմից: Ռեյգանը հաճախ կատակում էր իր կյանքից, նախագահության ժամանակ բազմիցս ցուցադրել է իր հումորի զգացումը, եւ հայտնի էր որպես հեքիաթասաց: Նրա բազմաթիվ կատակներով ու արտահայտությունները նշված են որպես «դասական ու լեգենդար հումոր»: Ամենահայտնի իր կատակներից մեկը նվիրված է Սառը Պատերազմին, որն նա արեց 1984 թվականին ամենշաբաթյա ռադիո եթերներից մեկի ընթացքում` իր ուղերձում ռադիոյի բարձրախոսը ստուգելիս. 
“Իմ շատ սիրելի համաքաղաքացիներ, ես սիրով ձեզ հայտնում եմ, որ այսօր ստորագրել եմ մի օրենք, ըստ որի Ռուսաստանը ընդմիշտ կդրվի օրնեքից դուրս: Մենք կսկենք միջուկային գրոհը 5 րոպեյվա ընթացքում”:
Նախկին օգնական Դեյվիդ Գերգանը մեկնաբանեց` Դա այն հումորներից էր, կարծում եմ, որի համար Ռոնալդ Ռեյգանը դարձավ ԱՄՆ սիրելի նախագահը:համաքաղաքացիներ, ես սիրով ձեզ հայտնում եմ, որ այսօր ստորագրել եմ մի օրենք, ըստ որի Ռուսաստանը ընդմիշտ կդրվի օրնեքից դուրս: Մենք կսկենք միջուկային գրոհը 5 րոպեյվա ընթացքում”:
Թերևս կարելի է միայն հոտնկայս ծափահարել Ռեյգանին, քանզի նա դերասանից վերափոխվում է Կալիֆոռնիայի նահանգապետի, ապա պայքարում է Սպիտակ տան ձվաձև կաբինետի աթոռի համար: Նա մինչ օրս էլ ամենածեր նախագահն է ամերիկյան պատմության մեջ, որին հայրենակիցները հիշում են նախևառաջ բազմաթիվ անեկդոտների շնորհիվ: Ռոնալդ Ռեյգան` մարդ ով խորը հետք թողեց թե ԱՄՆ և թե համաշխարհային պատմության մեջ:

































